Բաժիններ՝

ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջը

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի մինչեւ շաբաթվա վերջին: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը։

«Կարծում եմ, որ դա, այնուամենայնիվ, կլինի մինչեւ շաբաթվա վերջը»,-ասել է նա մարտի 19-ին: Օրենքի համաձայն, ԿԸՀ-ն տասն օր ունի նախագահի ընտրությունների արդյունքները հաստատելու համար: Ավելի վաղ ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան ընդգծել է, որ հանձնաժողովը չի շտապելու արդյունքների ամփոփման հարցում եւ քննելու է խախտումների վերաբերյալ բոլոր գանգատները:

ՌԴ ԿԸՀ-ն արձանագրությունների 99,84 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում Է պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ձայների 76,66 տոկոսը: ՌԴ կոմկուսից թեկնածու Պավել Գրուդինինը երկրորդ տեղն է զբաղեցնում 11,80 տոկոս ձայներով, երրորդ տեղում ՌԼԴԿ-ի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին է՝ 5,66 տոկոս ձայներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս