Բաժիններ՝

ԱՄՆ-ի Oak Hill ռազմանավը ժամանել է Բաթումի նավահանգիստ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ օպերատիվ նավատորմի Oak Hill դեսանտային նավը ժամանել է Բաթումի նավահանգիստ: Այդ մասին հայտնել է Աջարիայի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Oak Hill-ը նախկինում երբեք չի մտել Վրաստանի տարածքային ջրեր: Սպասվում է, որ առաջիկա օրերին ամերիկյան ռազմանավը կժամանի սեւծովյան տարածաշրջանի եւս մի քանի նավահանգիստ եւ կմասնակցի դաշնակիցների ու ու գործընկեր երկրների նավատորմերի հետ ԱՄՆ-ի երկկողմ զորավարժություններին: ԱՄՆ-ի Oak Hill-ի հրամանատարը Ֆիլիպ Նայթն է: Նավի անձնակազն ունի 400 անդամ եւ 22 սպա: Ռազմանավը Բաթումից կմեկնի մարտի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031