
Cirque du Soleil-ի ակրոբատն ընկել է բարձրությունից ու մահացել

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում Cirque du Soleil կրկեսի ակրոբատը ելույթի ժամանակ ընկել է բարձրությունից եւ մահացու ջարդվածք ստացել: Այդ մասին հայտնել է WFLA հեռուստաալիքը:
Նշվում է, որ 38-ամյա արտիստ Յան Առնոն ընկել է՝ համեմատաբար ոչ բարդ տրյուկ կատարելով օղակներով: Տղամարդուն տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Կրկեսի աշխատողները պատմել են, որ Առնոն փորձառու ակրոբատ էր եւ կրկեսում աշխատում էր ավելի քան 15 տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: