
«Ինչ է՝ մինչև 100 տարեկան այստեղ պետք է նստե՞մ». Պուտին

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առայժմ որեւիցե սահմանադրական բարեփոխում չի պլանավորում: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
«Ես առայժմ ոչ մի կարգի սահմանադրական բարենորոգումներ չեմ պլանավորում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ծրագրում է արդյոք որեւիցե սահմանադրական բարենորոգում իրականացնել, որը կապված լինի իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունների վերաբաշխման հետ:
Վլադիմիր Պուտինը ծիծաղելի է համարել այն հարցը, թե ինքը հնարավոր համարո՞ւմ է արդյոք 2030 թվականին այդ պաշտոնում վերընտրվելը: «Լսե՛ք, ինձ թվում է այն, ինչ դուք ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի է: Եկեք հաշվենք, ես ինչ է, մինչեւ հարյուր տարեկան այստեղ պետք է նստե՞մ: Ո՛չ»,- ասել է Պուտինը: