
Թրամփն առաջարկել է մահապատիժ սահմանել թմրավաճառների համար. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին կներկայացնի երկիրը համակած օպիոիդային ճգնաժամի դեմ պայքարի պլանը: Այս մասին, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներքին քաղաքականության տնօրեն Էնդրյու Բրեմբերգը։
Փաստաթղթում տեղ է գտել նաև թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանելու առաջարկություն: «Արդարադատության նախարարությունը կձգտի մահապատժի հասնել թմրավաճառների համար, երբ դա տեղին է գործող օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նա:
Ըստ որում նա չի սկսել կոնկրետ օրինակներ բերել: Պայքարի եւս մեկ կետ կդառնա երեք տարվա ընթացքում մեկ երրորդով թմրանյութերով պատրաստուկների դեղատոմսերի դուրսգրման կրճատումը: Հոկտեմբերին Թրամփը թմրանյութերի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել առողջապահության բնագավառում: Նրա տեղեկություններով՝ անցյալ տարի ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացել է 64 հազար մարդ: