Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու «ԵԾ»-ի նախագիծն ավագանիում չընդունվեց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում (երևանցիներին հայտնի որպես «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ) տեղադրել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանը: Հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
Քիչ առաջ քվեարկության արդյունքում այս նախագիծը չընդունվեց: Հիշեցնենք, որ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը՝ դեմ արտահայտվելով այս օրենքի նախագծին: