Անհայտ անձը Ֆրանսիայի հարավ-արևելքում կրակ է բացել չեխ զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի հետևանքով 6 մարդ տուժել է, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Գերմանիայի կառավարական շրջանակներում աճում է դժգոհությունը՝ կապված Եվրամիության կողմից վիզաները Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաև Կոսովոյի համար չեղյալ հայտարարելու հետ:
6 մարդ է մահացել Թուրքիայի Դիարբեքիր նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 6 մարդ մահացել է, 4-ն ստացել է վնասվածք, հայտնում է Sabah թերթը:
Թուրքիան որոշել է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունն անսովոր եղանակով:
Նվազագույնը 40 քաղաքացիական անձ է սպանվել վերջին մի քանի ժամում ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը գնդակոծելու հետևանքով:
Թուրքական Unit International էներգետիկ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել Իրանի էներգետիկայի նախարարության հետ 4․2 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 7 գազային էլեկտրակայան կառուցելու հարցում, հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնել է Հունաստանի առափնյա պահպանությունը, 318 մարդու հաջողվել է փրկել, 10 մարդ ջրահեղձ է եղել:
Գերմանիան Ռուսաստանին այլևս չի համարում իր դաշնակիցը: Գերմանիայի կառավարությունը 2006 թվականից առաջին անգամ պատրաստ է նորացնել «Սպիտակ գիրքը»՝ պետության ազգային անվտանգության քաղաքականության մասին ուղեցույցը:
Եթե Չինաստանը Հարավչինական ծովում ստեղծի այսպես կոչված «օդային պաշտպանության գոտի», Վաշինգտոնը դա կորակի որպես սադրանք և տարածաշրջնում իրավիճակի ապակայունացման ակտ:
Քուրդ աշխարհազորայինների ջոկատները նահանջել են Հալեպ քաղաքի Շեյխ-Մակսուդ թաղամասի պաշտպանական դիրքերից, հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Անհատական պլանշետների տեսքով էլեկտրոնային դասագրքերն ընդլայնում են ուսուցման հնարավորություններն ավելի մեծ զննականության հաշվին, ինչպես նաեւ ուսուցման գործընթացում պատկերի եւ ձայնի գործառույթների օգտագործման հնարավորությունները: Դա թույլ կտա բարձրացնել անգլերեն լեզվի ուսուցման որակը, ինչպես նաեւ կընդլայնի հաշմանդամ երեխաների ուսուցման հնարավորությունները, նշում են նախարարությունում:
«Այն, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայից իր դեսպանին, մի երկրից, որը նրա գլխավոր առևտրային գործընկերն է ու փասխտականների ծրագրի ու վիզային ռեժիմի դյուրացման նախաձեռնողը, թվում է ամենահաջող քայլը չէր»,-ասված է հոդվածում:
«Մենք շաբաթական մեծ թվով դիմումներ ենք ստանում Հայաստանի միջոցով դեպի Իրան արտահանումների, բայց կան պարզ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրան: Այս շաբաթ մենք Ստավրապոլում էինք, հանդիպեցինք մի խումբ ընկերությունների, որոնք ունեն գործընկերներ Հայաստանում, ցանկանում են արտահանում իրականացնել, բայց նրանց խանգարում է այն, որ չկան լոգիստիկ օպերատորներ, որպեսզի այնտեղից ապրանքը տեղափոխվի Հայաստան: Եթե ընկերություններն այս ուղղությամբ աշխատեն, դա մեծապես կնպաստի արտաքին առևտրի զարգացմանը»,-հավելեց ռուս փորձագետը:
«Հայաստանի տարածքով իրանական մեքենան անցնելուց 300 դոլարից ավելի հարկ է վճարում, վերադառնալիս՝ նույնպես։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ, ի՞նչ ենք մենք իրենց տալիս, հոյակապ ճանապարհնե՞ր, լավ սպասարկող ենթակառուցվածքնե՞ր։ Այդ ամենը չկա, և մենք այնպիսի ճանապարհահարկ ենք սահմանել, որ գրավիչ չենք»։
«Միասնական որոշումներ ինչպե՞ս կարելի է ընդունել պետության հետ, որն ուրիշ հարաբերություններ ունի քո անմիջական թշնամու հետ, սա շատ վտանգավոր բան է, և ես չգիտեմ՝ ինչու են մարդիկ դրան գնում: Դա մեզ բացարձակապես ոչ մի բան չի տալիս, միայն շանտաժով Ռուսաստանը կարող է Հայաստանին նման բան պարտադրել, ըստ երևույթին, նման շանտաժ էլ կա: Մենք տեսանք, որ պատերազմը Ռուսաստանի միջոցով կանգնեցվեց այն պահին, երբ դա ձեռնտու էր Ադրբեջանին: Հիմա էլ ցանկություն կունենան՝ որոշում կընդունեն՝ կաշխատի այդ հակաօդային պաշտպանությունը, ցանկություն չունենան՝ չի աշխատի»:
Իրաքի Սինջար քաղաքից այս եզդի կանայք իսլամիստ զինյալների գերությունից փախչելուց հետո հայտնվել են իրաքյան Քուրդիստանի այս ճամբարում։ Շատերը դեռևս գերության մեջ են որպես սեռական ստրուկներ, ինչը շարունակում է խորապես մտահոգել Վաշինգտոնին։
«Պատերազմը, ըստ էության, նոր է ավարտվել, թեև այն մի քանի օր է տևել։ Այս փուլում կողմերի համար, հաշվի առնելով հակամարտող երկրներում տիրող տրամադրությունները, համարյա թե անհնար է բովանդակային բանակցությունների վերսկսումը»,- նկատեց գերմանացի վերլուծաբանը։
Չեխիայի հյուսիսում` Նիմբուրկա քաղաքի օդանավակայանում, ոչ մեծ ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունները որևէ երկրում երբևէ չկրկնվեն, ապա հարկավոր է, որ այսօր բոլորս` քաղաքական ուժերը, պետությունները, կատարված սխալները ընդունելու քաղաքական կամք և քաղաքացիական համարձակություն ունենան»,- ասել է Նաղդալյանը:
«Ցասումը պատում է թուրքերին, երբ ինչ որ մեկը ճշմարտությունն է խոսում Թուրքիայի խավար անցյալի մասին։ Ու դա նրանց համար արդեն դարձել է սովորական»:
Ռաքա քաղաքը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքը:
«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանն իր օդային դարպասներն ու դրանց անվտանգությունը հանձնում է Ռուսաստանին: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Այսօր Թաթարստանում ապրում են 7000-ից ավելի հայեր, ովքեր հնարավորություն ունեն հաճախելու կիրակնօրյա կրթօ ջախներ, պահպանելու մայրենի լեզուն, մշակույթը, պատմությունն ու ավանդույթները, և իրենց ակտիվ գործունեությամբ նրանք այսօր մեծապես նպաստում են Թաթարստանի և Հայաստանի հայերի, ինչպես նաև, երկու ազգերի բարեկամության ամրապնդմանը»:
Աշխարհահռչակ բռնցքամարտիկներին և երկրպագուներին ցնցել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահը: Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը «Թվիթեր»-ի իր միկրոգլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Աստված տարավ իր չեմպիոնին», իսկ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը վստահ է, որ այլևս չի լինելու այնպիսի մ արզիկ, ինչպիսին Մուհամեդ Ալին էր: Մայք Թայսոնը նաև հիշեցրել է, որ Մուհամեդ Ալին ողջ աշխարհում սևամորթների ձայնն էր:
«Ինչպես քայլ առ քայլ կորցրել է ազատությունը, ճիշտ նույն ձևով պետք է հետ վերցնի իր ազատությունը: Դրա համար հարկավոր է քաղաքական անկախական, ազգային իշխանություն ունենալ. մեր քաղաքական իշխանությունն անկախական չէ, ազգային չէ: Ազգային ժողովի անունը պետք է փոխել մասոնական ժողովով, կամ ապազգային ժողով»:
Իրաքում հերթական անգամ ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, 15 մարդ վիրավորվել է: Reuters-ի հաղորդմամբ՝ Բաղդադի հյուսիսում գտնվող Տարմիա քաղաքում զինվորական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ականապատ բաճկոնը, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, որոնց թվում կան նաև զինվորականներ: Եվս 15 մարդ վիրավորվել է:
Թուրքիայի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին հարցին Մերկելը պատասխանել է, որ ոչ ոք չի կարող ազդել եվրոպական արժեքների վրա:
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է մայիս ամսվա գնային ինդեքսը, համաձայն որի շաքարավազի գնով պայմանավորված` ընդհանուր ինդեքսը գրանցել է 2,1% աճ՝ հասնելով 155,8։ Ինդեքսն արդեն չորրորդ ամիսն է, ինչ աճ է գրանցում, սակայն այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա այս ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։
Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի հակազդեցությունը ոչ ադեկվատ էր: Այս մասին. ըստ ՏԱՍՍ-ի, «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը: