
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ է չեղյալ հայտարարվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 70 չվերթ է չեղյալ հայտարարվել, ևս 17-ը հետաձգվել է: Այդ մասին հայտնում է Gazeta-ն։
Երևանի ժամանակով 9:30-ի դրությամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 6, հետաձգվել 11 չվերթ, «Շերեմետևո»-ում չեղյալ է հայտարարվել 68 և 2 չվերթ հետաձգվել է: «Վնուկովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 1 չվերթ:
Մոսկվայում օդի ցերեկային ջերմաստիճանը կազմում է –5-ից –3°C։
Ցերեկային ժամերին դիտվում է ամպամածություն, ձյուն, ձնախառն քամի, ճանապարհներին մերկասառույց է։