Ոչ մի բեկում. «168 Ժամ»

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը փաստ, ապացույց է այն բանի, որ բանակցությունները դադարելու իրավունք չունեն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կողմերին հանդիպումներ, թեկուզ ժամանակավոր լուծումներ առաջարկեն։ Նման ժամանակավոր միջոցառում էր շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն ու ԵԱՀԿ ներկայացուցչի առաքելության ընդլայնումը։ Այս միջոցառումը թույլ կտար ԵԱՀԿ-ին, մասնավորապես՝ Մինսկի խմբին, աշխատել հասցեական, ինչը հենց հակամարտող կողմերն են պահանջում»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Նիկոլա Հայոսը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Իր հերթին՝ Լոնդոնի Օքսֆորդ համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը նշել է, որ, եթե նույնիսկ  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն Համբուրգում, որևէ բեկման ականատես չենք լինելու։

«Պարզապես հակամարտության պատմությունը ցույց է տալիս, որ հաճախակի շփումները հակամարտող կողմերի միջև թուլացնում են լարվածությունը, կարգավորման հույս են ներշնչում։ Նոր միտումներ կարգավորման գործընթացում չկան, կողմերը համաձայնության չեն գալիս միևնույն հարցերի՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շուրջ։ Այդ անհամաձայնությունների ընթացքում փոխվում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»,- ասել է նա՝ շեշտելով, որ ինտենսիվ բանակցություններն են հաջողության հասնելու գրավականը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս