
Եվրոպան իսկական առաջնորդների կարիք ունի. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում Է, որ այժմ Եվրոպային չեն բավականացնում իսկական առաջնորդները: Այս կարծիքը նա հայտնել է Terito կաթոլիկ շաբաթաթերթում հրապարակված հարցազրույցում:
«Պատերազմ այլեւս երբեք չպետք է լինի» հայտարարությունը Եվրոպան արել Է ամենայն անկեղծությամբ: Այն անկեղծորեն ասել են (Ռոբեր) Շումանը, (Ալչիդե) Դե Գասպերին, (Դուայթ) Էյգենհաուերը: Բայց այսօր առաջնորդներն անհետացել են: Եվրոպային առաջնորդներ են հարկավոր, ղեկավարներ, ովքեր առաջ են ընթանում»,- ասել է քահանայապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: