Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի Նոյեմբերին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2016թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք:

Առկա տվյալների համաձայն՝ կորուստներից մեկը մարտական է, մեկը մահացել է «անհայտ հանգամանքներում»: Մյուս չորսը, այդ թվում՝ 1 կապիտան, ոչ մարտական կորուստներ են:

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն (Cəbili Rahim Elbrus oğlu):

Նոյեմբերի 5-ին Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում մահացել է Ադրբեջանի բանակի Գորանբոյում տեղակայված զորամասի զինծառայող, 20-ամյա Նադիր Սուլեյմանովը (Nadir Süleymanov): Այս մասին նոյեմբերի 9-ին ադրբեջանական Publika.az լրատվակայքին հայտնել է մահացածի հայրը՝ Փարվիզ Սուլեյմանովը (Pərviz Süleymanov ):

Նոյեմբերի 14-ին ինքասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Գարաչալա գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Ալմասով Հուսեյն Թելման օղլուն (Almasov Hüseyn Telman oğlu):

Նոյեմբերի 15-ին մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»:

Նոյեմբերի 21-ին հիվանդանոցում, կոմայից դուրս չգալով, մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, կապիտան Հաշիմով Ռեշադը (Rəşad Həşimov): Նշվում է, որ Հաշիմովին առավել վաղ վրաերթի էին ենթարկել:

Նոյեմբերի 22-ին «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu):

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս