
Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին ազդել Ասադի վրա

Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդները իրենց համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Ռուսաստանին և Իրանին ազդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա Հալեպի հետ կապված վիճակում։
«Հիմնական նպատակն անհապաղ զինադադարն է մնում, որը ՄԱԿ-ին հնարավորություն կտա Արևելյան Հալեպում գտնվող մարդկանց հասցնել մարդասիրական օգնություն և օգնություն ցուցաբերել նրանց, որոնք փախել են։
Սիրիական ընդդիմությունը ընդունել է 4 կետից բաղկացած ՄԱԿ-ի պլանը։ Ներկայումս այդ պլանը պետք է հավանության արժանացնի ռեժիմը։ Մենք կոչ ենք անում սիրիական ռեժիմին դա անհապաղ անել՝ վերջ դնելու Հալեպում սարսափելի վիճակին, կոչ ենք անում Ռուսաստանին և Իրանին իրենց ազդեցությունը գործադրել, որպեսզի դա տեղի ունենա»,- ասվում է հայտարարության մեջ, որը տարածել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։