«Վոստոկ» և «Զապադ» հատուկ նշանակության գումարտակներն ուղարկվում են Սիրիա. «Իզվեստիա»
Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության երկու գումարտակների զինծառայողները, գումարտակներ, որոնք տեղաբաշխված են Չեչնիայի Հանրապետությունում, մեկնելու են Սիրիա՝ պահպանելու Հմեյմիմ ավիաբազան: Այս մասին այսօր գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության իրազեկ աղբյուրներին:
Հրատարակության տվյալներով՝ «Վոստոկը» եւ «Զապադը» զինվորական ոստիկանության գումարտակների են վերակազմվել եւ Սիրիա ուղարկման պատրաստվել նոյեմբերի վերջին:
Ինչպես նշված է, «մինչեւ դեկտեմբերի վերջը երկու զորամասերն էլ կավարտեն ծավալումը եւ ձեռնամուխ կլինեն արաբական հանրապետությունում ռուսական օբյեկտների պահպանությանը»: Ինչպես գրել է «Իզվեստիան», «Վոստոկ» եւ «Զապադ» հատուկ նշանակության գումարտակներն ստեղծվել են 2003 թվականին: Հրատարակությունը նշում է, որ այս գումարտակները «երկար ժամանակ համալրվում էին առավելապես չեչեն ազգության զինծառայողներով, ինչի համար էլ ստացել են «հատուկ նշանակության չ եչենական ուժեր» ոչ պաշտոնական անվանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: