«Կարող է նրան ցույց են տվել, մենք չենք տեսնում, կամ մեր տեսողությունը լավ չի». Արամ Մանուկյանը` ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Կառավարության ծրագրերում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որևէ բան բացարձակ չկա, չի երևում: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հուսադրող են:

Ըստ նրա` ԱԺ-ում 2017 թ. բյուջեի ներկայացման ժամանակ կառավարության ներկայացուցչի ելույթում չկար որևէ կոնցեպտուալ, քաղաքական կամ ծրագրային մոտեցում. «Այս մարդիկ բերում են, այստեղ հաշվապահություն են ներկայացնում, գիտեն, թե կառավարության նիստ է: Սա քաղաքական մարմին է, որ պետք է քաղաքական մոտեցումները քննարկի»:

Մեր հարցին, թե այդ դեպքում դեսպանի հայտարարությունն ինչի՞ վրա էր հիմնված, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Կարող է՝ նրան ցույց են տվել, մենք չենք տեսնում, կամ մեր տեսողությունը լավ չի»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝  նշել էր, որ առայժմ այն, ինչ լսում է վարչապետ Կարեն Կարապետյանից, այս երևույթի դեմ պայքարի հարցում, հուսադրող է: Դեսպանի կարծիքով՝ վարչապետն արձագանքում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին այն հարցերին, որոնք լսվում են Հայաստանի հասարակության ու լրագրողների շարքերից:

Կարդացեք նաև

«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաև այն պատճառով, որ այն խոչընդոտում է բիզնեսի աճին ու ներդրումներին Հայաստանում: Կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ դա կոռումպացված պաշտոնյաներին ու բիզնեսներին Հայաստանից դուրս կարող է հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա իրենց ազդեցությունն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետն այս ամենին տեղյակ է, և դա մտահոգում է նրան: Ես ասել եմ վարչապետին, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ցանկացած ձևի աջակցություն տալ այս հարցում»,- ասել էր դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս