Բաժիններ՝

Միչիգանի դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը

Միչիգանի դաշնային դատարանը չորեքշաբթի կասեցրել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ նահանգի տված ձայների հաշվարկը։

Որոշումը կայացրել է դաշնային դատավոր Մարկ Գոլդսմիթը։ Նա հղում է կատարել Միչիգանի Վճռաբեկ դատարանի որոշմանը, որը եկել էր եզրակացության, որ ձայների հաշվարկն անհրաժեշտ չէ։

Դատարանի խոսքով՝ «Կանաչների» կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթայնը, որը նախաձեռնել էր ձայների հաշվարկը, հաղթանակի շանս չունի։
Գոլդսմիթի խոսքով՝ Սթայնն իրեն բավարար հիմքեր չի տրամադրել ձայների ստուգման համար։

Սթայնը իր հերթին հայտարարել է, որ կբողոքարկի Գոլդսմիթի որոշումը, գրում է Reuters-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031