
Ժնևի հռչակավոր շատրվանով մարդիկ կհիանան մոլորակի ցանկացած կետից

Ժնևի լճի 125-ամյա հռչակավոր շատրվանին վեբ-խցիկ է հայտնվել: Համակարգը միացված է մշտապես, և այժմ Ժնևի ամենաճանաչելի տեսարժան վայրով կարելի է հիանալ մոլորակի ցանկացած կետից։
Շատրվանը պատկանում է Ժնևի ինդուստրիալ ծառայությանը (SIG)՝ պետական էներգտիկական և ջրմուղ ընկերությանը: Եվ այժմ Մարշան առափնյակին տեղակայված վեբ-խցիկի միջոցով այն կարող է իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն ստանալ իր «խնամարկյալի» մասին:
«Վեբ-խցիկից ազդանշանը հաղորդվում է օպտիկա-թելքային մալուխի միջոցով, ինչը երաշխավորում է պատկերի որակը»,- հայտարարել Է SIG-ի պաշտոնական ներկայացուցիչ Վերոնիկա Թաներգը: Նա հավաստիացրել է, որ ընկերությունը մտադրություն չունի 140 մետր դեպի վեր խոյացող շիթի տեսապատկերը որպես խայծ օգտագործել գովազդատուների և նրանց պոտենցիալ հաճախորդների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: