Թրամփը «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի վարկածով
Time ամերիկյան հանդեսի վարկածով՝ 2016 թվականին «Տարվա մարդ» տիտղոսը ստացել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հաղորդվում է հրատարակության կայքում: Մի քանի րոպե առաջ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում անուղղակիորեն հայտնել էր, որ իրեն «տարվա մարդ» են ընտրել:
2016 թվականի վարկանիշի համառոտ թերթիկում տեղ էին գտել 11 անվանակարգորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բրիտանական Անկախությանի կուսակցության հիմնադիր Նայջել Ֆարաջը, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը, Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ, հանդեսի ընթերցողների վարկածով, «Տարվա մարդ» տիտղոսն ստացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, նրա թեկնածությունը պաշտպանել էր հրատարակության կայքում անցկացված առցանց քվեարկության մասնակիցների 19 տոկոսը:
Time հանդեսի վարկածով, «Տարվա մարդը» որոշվում է ամեն տարի՝ սկսած 1927 թվականից: Ընդհուպ մինչեւ 1950 թվականը դափնեկիրներ էին դառնում կոնկրետ անձնավորություններ, սակայն ավելի ուշ այդ կոչումն ստանում էին նաև վերացական գործող անձինք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: