Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբերի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մինչեւ 33 տոկոսի նշագիծը:
«Մեր օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Թե այդ խոսակցություններն ո՞վ և ի՞նչ նպատակով է դնում շրջանառության մեջ`դիմեք իրենց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե 2018-ի «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ:
Մոսուլում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների ջախջախումն «իրաքցի ժողովրդի որդիների մեծ հաղթանակն է»:
«Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ այսօր այնուհանդերձ միջազգային հանրության, մասնավորապես՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում է ոչ թե գործուն ջանքեր, այլ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին»:
Հնդկաստանի հյուսիսում կայծակի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Չինաստանի հարավ-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներից մահացածների ու անհետ կորածների թիվը հասել է 83-ի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի ընկերը՝ Իբրահիմ Էրենը նշանակվել է երկրի պետական TRT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնում:
Ավստրիայի իշխանություններն արգելել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին այցելել երկիր՝ մասնակցելու Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձի մեկ ամյակի արարողություններին:
Գերմանիայի իրավապահ մարմինները 673 որոնվող հանցագործների են ձերբակալել սահմանին լրացուցիչ ստուգումների ընթացքում, որոնք շուրջ մեկ ամիս առաջ սահմանվել էին Քսանի խմբի գագաթնաժողովի կապակցությամբ:
Քենիայի կառավարությունը երեք ամսով պարետային ժամ է հայտարարել Սոմալիիի սահմանամերձ շրջաններում իսլամիստական ահաբեկչական «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից ավելի հաճախակի դարձած հարձակումների պատճառով:
Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ: Փաստաթղթում կոչ է արվել կողմերին առանց հետագա հապաղման առարկայական բանակցություններ սկսել հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար:
Սիերա Նևադա լեռնազանգվածի ստորոտի մոտ, որը գտնվում է նահանգի հյուսիսում՝ Սակրամենտո քաղաքից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 4 հազար մարդ արդեն տարահանված է, ևս շուրջ 7,4 հազար բնակիչների ասված է, որ պատրաստվեն հեռանալու իրենց տներից:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում զբոսաշրջիկների և տեղացի բնակիչների շրջանում հանրաճանաչ Camden Market շուկայի շենքերից մեկում բռնկած սաստիկ հրդեհը տեղափակված է: Հուլիսի 10-ին այս մասին հայտնել են Լոնդոնի հրշեջ պահպանության ծառայությունում: Նշվում է, որ հրդեհն սկսվել է հուլիսի 9-ի ուշ երեկոյան և տեղափակվել է տեղական ժամանակով 02:50-ին (Երևանի ժամանակով 05:50-ին):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հունիսի վերջից Չինաստանի Հունան նահանգում տեղատարափ անձրևների զոհ է դարձել 67 մարդ, ևս 16-ը զոհվել կամ կորել են անհետ։
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ Աբադին հուլիսի 9-ին Իրաքին և հանրապետության քաղաքացիներին շնորհավորել է Մոսուլում «մեծ հաղթանակի» առթիվ։ Այս մասին հայտնել Իրաքի վարչապետի գրասենյակը։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-ին կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցքություն են հայտնել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Իլյա Գլազունովի մահվան կապակցությամբ։
«Բնականաբար, ողջունելի է, և որքան շատ լինեն նման միջազգային կառույցների դիրքորոշումներ, այնքան լավ։ Դա միջազգային իրավունքում կոչվում է փափուկ իրավունք՝ soft low, որն իրավական բազա է ստեղծում ապագա՝ ավելի պարտավորեցնող փաստաթղթերի ընդունման համար»:
Նա 51 տարեկան էր:
«Մենք բավականին լավ աշխատանք ենք տարել Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ: Չենք հասել խնդրի կարգավորմանը, սակայն միասնաբար կարողացել ենք կառավարել հակամարտությունը»,- ասում է Սթրոնսկին:
«Մենք դրական առաջընթաց ենք ակնկալում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եւ բոլոր մյուս կողմերի համար», – Գերմանական Համբուրգում հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը’ բացելով իր առաջին հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
«Չկա Հանրապետական կուսակցության մեջ որևէ խլրտում: Մենք ունենք մեկ նպատակ` իրականացնել կառավարության ծրագիրը: Մենք լծված ենք այդ գործին, և, եթե դա չի հաջողվում, դա համարվում է քաղաքական ուժի անհաջողությունը»:
«Այն բոլոր բանաձևերը, որտեղ կա Արցախի ինքնորոշման հարցը, դրական են։ Ինքնորոշման սկզբունքը 3 իրավահավասար սկզբունքներից մեկն է, որոնց հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է տարիներ շարունակ բանակցություններ իրականացնել և լուծել խնդիրը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունն ընդամենը սկզբունք է և, պարզ է, որ այն պետք է ծառայի նպատակներին»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո անցած մեկ տարի երեք ամսվա ընթացքում բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներ, վերլուծություններ են գրվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների, Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի նոր սրացման պարագայում տարածաշրջանային առաջատար խաղացողների, հատկապես Իրանի և Թուրքիայի դերի ու գործողությունների մասին։
Ադրբեջանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հանգստի նպատակով Ադրբեջան մեկնելուց:
Մեր հարցին՝ ի՞նչ է կարծում՝ կողմերն արդյո՞ք ցանկանում են հասնել խաղաղության, նա պատասխանեց՝ այս համաձայնությունը գալիս է փաստելու այն իրողությունը, որ տեղի է ունենում Սիրիայի մասնատման գործընթաց՝ տարբեր արտաքին դերակատարների միջամտությամբ։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձեւի նախագիծը:
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովն իր կարծիքն է հայտնել G20-ի շրջանակներում տեղի ունեցած Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ՝ մեծ նշանակություն տալով և բարձր գնահատելով այն: