Կտրուկ փոփոխություններ պետք չէ սպասել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այսօր կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը:
Զինված ընդդիմության զինյալները հուլսի 11-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ են խոցել Մախրուսի շրջանի երկնքում:
Ադրբեջանագետ և ռազմական փորձագետ Էդգար Էլբակյանը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ոչ մի բան չի փոխվելու այսօր կայանալիք հանդիպումից հետո:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը (նստավայրը՝ Մոսկվա):
Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները հավանություն են տվել ԵՄ – Ուկրաինա ասոցիացման համաձայնագրին:
Եվրամիությունը հավանություն է տվել 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության տրամադրմանը Հորդանանի համար:
Գերմանիայի հարավ-արևմտյան Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ռումինացի փորձագետն առաջարկել է Ռումինիային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավայի նահանգում տեղացի աղբյուրի։
Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների մարտական տեխնիկայի ժամանումով Ռումինիայի տարածք հուլիսի 11-ին սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:
Հուլիսի 11-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի ափերի մոտ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք:
Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի:
Ասում են, թե «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում հետաքրքիր մոտեցում կա՝ գործել հնարավորինս անաղմուկ և չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ:
Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակիցներին:
«Ամենօրյա իրավիճակ է, ամեն ինչ վերահսկելի է։ Երեկ անդառնալի կորուստ ունեցանք, բոլորս սգի մեջ ենք, բայց ընդհանուր իրավիճակը վերահսկելի է»։
Քուվեյթի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարեւելյան շրջագայության արդյունքը:
Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով:
Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։
Գոլֆ խաղի համար մականների լրակազմը, որը պատկանել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, աճուրդով կվաճառեն ԱՄՆ-ում:
Այսօր` հուլիսի 11-ին, Համբուրգում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նալբանդյանն ու Մամեդյարովը բանակցելու են այն մասին, թե ինչպես կարող են վերսկսել հակամարտության կարգավորման շուրջ բուն բանակցությունները:
Փարիզի հյուսիսային հատվածում, փողոցի մայթերին ժամանակավոր բնակություն հաստատած կանանց և տղամարդկանց մեծ մասը հիմնականում Սուդանի, Էրիթրեայի և Աֆղանստանի քաղաքացիներ են, ովքեր Ֆրանսիա են ներգաղթել՝ խույս տալով բռնաճնշումներից և պատերազմի արհավիրքներից: