Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն իշել է 2012 թվականից ի վեր մինչև նվազագույնը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբերի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն իջել է մինչեւ 33 տոկոսի նշագիծը: Այս մասին են վկայում Asahi Shimbun թերթի կատարած հարցման՝ հուլիսի 10-ին հրապարակված տվյալները։

Նշված է, որ նախարարների կաբինետի վարկանիշն ամսվա սկզբից, երբ թերթն անցկացրել էր վերջին համանման հետազոտությունը, իջել է 5 տոկոսով: Հրատարակության տվյալներով՝ դա Սինձո Աբերի կառավարությանը հավանություն տալու ամենացածր մակարդակն է 2012 թվականից ի վեր, երբ նա երկրում վերադարձավ իշխանության գլուխ:

Վարչապետ Մինձո Աբեի գլխավորությամբ Ճապոնիայի կառավարությանը հավանություն տալու վարկանիշն այս տարվա գարնանից հետեւողականորեն նվազում է, երբ նախարարների կաբինետն արագացրեց այն վիճելի օրենքի ընդունումը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հանցագործությունների նախապատրաստման համար:

Բազմաթիվ սկանդալները, որոնց մեջ խառն են կառավարության եւ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամներ, նախարարների կաբինետի անդամների հակասական եւ հաճախ անտեղի արտահայտությունների հետ մեկտեղ նույնպես բացասաբար են ազդում ճապոնական քաղաքական ընտրախվին հավանություն տալու վարկանշի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս