Էրդողանը և Ալիևը Ստամբուլում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել «փոքր եղբորը»՝ կարծիք հայտնելով, թե հիմնախնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Նախագահները նշել են, թե «Թուրքիան և Ադրբեջանն ամեն հարցում կողք կողքի են կանգնած»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31