Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի:
Ես ցավում եմ երեխայի և նրա տատիկի մահվան համար: Բայց եթե Ադրբեջանի ողջ քարոզչամեքենան հիմա շարունակում է իր սովորական անօգուտ և սխալ պնդումները՝ հայկական կողմի օկուպացիայիօկուպացիայի և սադրանքների մասին, ապա ու՞ր էին այդ բոլոր ձայները, երբ ադրբեջանցի զինվորներն անցած տարի Թալիշում սպանեցին և անդամահատեցին անօգնական ծեր մարդկանց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Համբուրգում երկկողմ հանդիպումից ուշանալու համար:
Լ. Ալավերդյանի գնահատմամբ՝ Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ, և մեր իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է գործի այնպես, ինչպես գործում են պատերազմական վիճակում։ Իսկ Հայաստանը, ըստ նրա՝ պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և կարելի է վերջապես առաջարկություններով հանդես գալ, որոնց հիմնական թեզը պետք է լինի Ադրբեջանին խաղաղության պարտադրելը:
Հնդկաստանի անվտանգության ուժերի և ցույցի դուրս եկած բնակիչների միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մեկ տարի առաջ կառավարական ուժերի կողմից սպանված՝ անջատողականների առաջնորդ Բուրհան Վանի սպանության տարելիցի կապակցությամբ:
G20-ի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Ճապոնիային ընտրել որպես 2019 թվականի գագաթնաժողովի տանտեր պետություն, իսկ 2020-ին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ուղևորվել է Պարսից ծոցի երկրներ՝ տարածաշրջանում առկա ճնգաժամի քննարկման նպատակով: Հուլիսի 7-ին նա ժամանել է Սաուդյան Արաբիա:
Եվ այսպես, հուլիսի 7-ին Համբուրգում տեղի ունեցեավ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումը։ Հանդիպումն ինքնին պատմական կարելի է համարել՝ հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունների ներկայիս մակարդակը և համաշխարհային գործընթացներում երկու գերտերությունների ներգրավվածությունն ու շահերի բախումները։
Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև՝ մասնակցելու Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը:
Ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսեւորմանը եւ վերլուծել դրանց պատճառահետեւանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ:
Փորձագետն այն կարծիքին է, որ առաջիկայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայանալու է։ Նա նշեց այն քայլերը, որոնք չպետք է անի հայկական կողմը. «Հայկական կողմը որևէ բանակցության չպետք է գնա, որը դուրս է ՄԽ եռանախագահության շրջանակից։ Երկրորդ՝ հայկական կողմը չպետք է թույլ տա, որ Վիեննայի պայմանավորվածությունները դուրս գան օրակարգից, և Ադրբեջանի մոտ ստացվի փոխել օրակարգը»։
Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում աջակցել և ընդունել ՄԱԿ-ի կողմից միջուկային զենքի արգելքի մասին նոր կոնվենցիան: Գերատեսչության կողմից արված հայտարարության մեջ, որպես չընդունելու պատճառ, նշվում է այն, որ ԱՄՆ-ն մասնակցություն չի ունեցել տվյալ փաստաթղթի քննարկմանը:
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են փոփոխություններ կատարել գալիք շաբաթ քննարկվելիք 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում և արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի (ատրճանակներից մինչև կործանիչներ) վաճառքը, ինչը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:
«Դա տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ձայների շնորհիվ, ինչի մասին նշվեց ԱԺ-ում։ Այսինքն՝ ներկայիս կառավարությունը նոր-նոր ամբողջական պատասխանատվությունը ստանձնում է իր վրա, և հետագա զարգացումներին մենք ականատես կլինենք աշնանը, գարնանը, բայց ոչ հիմա»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 7-ին ունեցած հանդիպումն անվանել է փառահեղ:
Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են հարյուրավոր մարդիկ:
Համբուրգում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակում «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիա Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 44.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 47.01 դոլար:
«Պարոն Գյոզալյանը շատ լավ էր աշխատում, շնորհակալություն ենք հայտնել, բավարարված ենք, բայց ժամանակները փոխվում են, պետք են նոր, թարմ կադրեր»,- փոփոխությունը այսպես հիմնավորեց Վարդանյանը։
Մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը. ագրեմանն արդեն ստացվել է: Նա միանգամից 3 երկրում կկատարի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա:
Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրաժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնաբանության կարիք չունեն
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների արդունքում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, կրճատվելու են նախարարարությունները, վերանալու են առընթեր մարմինները։
ԲՀԿ-ից դուրս եկած, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պարտության մատնված Մարտուն Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, քաղաքական ասպարեզում վերստին՝ հայտնվելու հույսը կտրել է և լայն թափով բիզնես գործունեություն է ծավալում:
Ազգային Ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017 թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն:
Microsoft կորպորացիան պլանավորում է իր գործարարության ընդգրկուն վերակառուցում, որը կհանգեցնի մի քանի հազար աշխատակիցների կրճատման:
«Քաղաքականության մեջ այդպիսի հեքիաթներով ոչ ոք չի ապրում։ Եթե անելիք ունեն, ապա Հայաստանը կամ Արցախը պետք է իրենց քաղաքականությունը մշակեն, որ Ադրբեջանի սադրանքային քաղաքականությունը նրան քաղաքական կամ դիվանագիտական հաջողություններ չբերի»։
Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար եւ ամենախոր ստորգետնյա ավտոմոբիլային թունելը, որը կդառնա Հոնկոնգի, Մակաոյի եւ Չժուհայ քաղաքի միջեւ ընկած կամրջի մի մասը, հուլիսի 7-ին հաղորդել է CCTV հեռուստաալիքը։