Բաժիններ՝

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի օրակարգը չի նշվում:

Ավելի վաղ Թիլերսոնը Ստամբուլում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել էին Կատարի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Թիլերսոնը մասնակցել է Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին, որն անց է կացվել Ստամբուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31