Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը այսօր ներկա են եղել բազմաթիվ հյուրեր:
Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել:
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Այս մասին այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:
Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ:
Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ Նախագահի լիազորությունները:
Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին:
Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին ոստիկանների եւ հայ ուխտավորների միջեւ միջադեպի առնչությամբ:
Նիգերիայի բանակը հայտնել է «Բոքո հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում 149 պատանդների ազատման մասին:
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին կոռուպցիայի եւ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության մեղադրանքներ են առաջադրվել:
Մեկնարկել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ժամանեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում, որն ընթանալու է մարզահամերգային համալիրում, տեղի է ունենալու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարաողությունը:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում դպրոցականների փոխադրող ավտոբուսը բախվել է էստակադի հենամեջին, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 40 մարդ:
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում կայանալիք երդման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ: Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում:
Առնվազն 14 զինվորական է զոհվել Սիրիայի Հոմսի նահանգի Պալմիրայի շրջանում գտնվող T-4 ռազմական օդանավակայանի հրթիռակոծման հետեւանքով:
Իսրայելացի զինվորականներն ապրիլի 9-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտին ի պատասխան ապրիլի 8-ին ծովամերձ միջատարածքից հրեական պետության տարածք պաղեստինցիների խմբի ներթափանցման փորձի:
Կյանքի 89-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է խորհրդային ու վրաց դերասանուհի եւ կինոռեժիսոր Լեյլա Աբաշիձեն:
Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների կատարման շրջանակներում արգելել է ԿԺԴՀ այնպիսի նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք պատրաստելիս:
Ճապոնիայում առնվազն չորս մարդ է տուժել երկրի հարավարեւմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Արգենտինայում հինգ մարդ է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի աղետի հետեւանքով:
Փհենյանը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծմանը վերաբերող հարցերը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է իր գլխավորած կոալիցիայի «պատմական հաղթանակի» մասին ապրիլի 8-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։