Գերմանիացիների միայն 5 տոկոսն է համարում, որ Թուրքիան վստահելի գործընկեր է։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական «ARD» հեռուստառադիոընկերության և «Die Welt» թերթի պատվերով անցկացված հետազոտության արդյունքում։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում:
«Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին:
Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։ Մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ԲՀԿ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ քաղխորհուրդը նիստ է հրավիրել, եւ Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի հինգ փոխնախագահներ ու քարտուղար են ընտրվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 10 օրից տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, սակայն որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կքվեարկի ԱԺ պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը:
«Ժամանակ» թերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի քվեարկությունը խպորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով:
Նախագահ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս 38 գործիչների ու ընկերությունների նկատմամբ: Նրանց մի հատվածը բարձրաստիճան պաշտոնյաներ են:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ապրիլի 9-ին մարզահամերգայինում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նախատեսված է խնջույք, որը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։
Ֆրենսիս Բին Քոբեյնը՝ Nirvana խմբի ղեկավար Քուրթ Քոբեյնի եւ երգչուհի Քորթնի Լավի դուստրը, թողարկել է իր դեբյուտային երգը՝ այն նվիրելով հոր մահվան տարելիցին:
Ֆրանսիայի բնակչին մեկ տարվա բանտարկության են դատապարտել այն բանից հետո, երբ նա, չկարողանալով հաղաթահարել սիրած կնոջից բաժանվելու վիշտը, հինգ ամսում 4,5 հազար հաղորդագրություն է ուղարկել նրան:
«Այս ամենը ցույց է տալիս, որ Արևմուտքի ազդեցության շարժը դեպի Արևելք որակական հետևանքների է հանգեցնում: Արևմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլևս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ»:
Կանադայի խճուղիներից մեկով սուրացող բեռնատարը՝ բարձրացված կիսակցանքով մխրճվել է ճանապարհի վրայով ձգվող կամրջի մեջ, որը նախատեսված է հետիոտների համար:
Չինաստանի բնակչուհին՝ մկրատը գլխի մեջ, կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց եւ հաջողությամբ տարել է վիրահատությունը:
«Ռուս-թուրքական հագեցած հարաբերությունները թուլացնում են Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցանկացած հարմար առիթի դեպքում փորձում է Թուրքիային պարտադրել ինչ-որ քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման համար»:
Լրագրողներ առանց սահմանների ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը (RSF) հոդված է հրապարակել Հայաստանում մամուլի անազատության վերաբերյալ:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարում Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողության մասնակցելն ու այն աշխարհին ներկայացնելը:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ապրիլի 6-ին 75 հազար եվրո գրավի դիմաց դուրս է եկել Նոյմյունսթեր գերմանական քաղաքի բանտից:
2018 թվականին Ատլանտիկայում փոթորկային ակտիվությունն, ինչպես եւ 2017 թվականին, բարձր կլինի երկարաժամկետ միջին ցուցանիշներից, կանխատեսում են ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի համալսարանի (CSU) փորձագետները, որն այդպիսի նյութեր է հրապարակում արդեն 35 տարի:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խնդիր չի տեսնում, որ Ազատության հրապարակում իրենց հետ միաժամանակ միջոցառումներ են նախատեսել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ օրենքի պահանջն է, որ նույնիսկ հակադիր ուժեր կարող են նույն տեղում, նույն օրը, նույն ժամին հավաք իրականացնել։
ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը բժիշկների կողմից այլեւս չի գնահատվում որպես օրհասական. նա արագորեն ապաքինվում է
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ալեքսեյ Միլլերի, Վիկտոր Վեկսելբերգի, Անդրեյ Կոստինի եւ Սուլեյման Քերիմովի, ինչպես նաեւ Օլեգ Դերիպասկայի նկատմամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
«Ենթադրենք՝ ադրբեջանական կամ թուրքական զորքերը շարժվեցին Երևանի ուղղությամբ և հասան Արտաշատ կամ Արարատ, ի՞նչ է տեղի ունենալու, արդյոք ռուսները մտնելու են, սկսելու են ջարդե՞լ ադրբեջանական զորքը: Իհարկե՝ ոչ»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նրան ծննդյան օրվա առթիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակել է Սերգեյ Կոպիրկինին, որը կփոխարինի Իվան Վոլինկինին:
Եվրամիությունն ապրիլի 6-ին ընդլայնել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ավելացնելով մեկ ֆիզիկական եւ 21 իրավաբանական անձ:
Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր ղեկավարման օրոք Հայաստանի տնտեսության պատմությանը:
«Հյուսիսային հոսք 2» (Nord Stream 2) գազատարը, եթե այն կառուցեն, կխախտի թափանցիկության եւ դրանից օգտվելու հնարավորության հավասարության սկզբունքները: