Բաժիններ՝

Իրաքում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլխի աջ ձեռքը՝ Աբու-Վալիդ Աշ Շիշանին. Al Sumaria

Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականների:

Նրա տվյալներով՝ ԻՊ-ի պարագլխի աջ ձեռքը՝ Աբու-Վալիդ Աշ Շիշանին, ոչնչացվել էր Քիրկուկ քաղաքի՝ համանուն նահանգի կենտրոնի ծայրամասում գտնվող ամայի տեղանքում:

Նշվում է, որ գործողության ընթացքում ուժայիններին հաջողվել է հայտնաբերել փաստաթղթեր, որոնք տեղեկատվություն են պարունակում ահաբեկչական խմբավորման մյուս առաջնորդների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30