Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկել են երկրի նախագահի արտահերթ ընտրությունները:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ անկախ Անվտանգության խորհրդի գործողություններից Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Դոումայի քիմիական հարձակմանը: Այս պահին նախագահը շարունակում է խորհրդակցել ամերիկյան ռազմական վերնախավի հետ այս հարցի շուրջ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ կառավարության հրաժարականից ու վարչապետի փոփոխությունից հետո որոշ նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:
«Փաստ» թերթը գրում է. Ապրիլի 9–ին ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Թե ովքեր կլինեն նախարարական պորտֆելների նոր տերերը ու կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ նախարարների շարքում, պարզ կլինի ապրիլի 17-ից հետո` նոր վարչապետի նշանակմանը հետևած 15 օրերի ընթացքում:
«Թեեւ իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլեւս որեւէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Սաուդյան Արաբիան առաջին անգամ Կաննի կինոփառատոնին կներկայացնի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր:
Գինեսի ռեկորդների գրքի վարկածով՝ Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը:
Գինեսի ռեկորդների գրքի վարկածով Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու 112-ամյա բնակիչը ճանաչվել է մոլորակի ամենատարեց տղամարդը:
Չինաստանում՝ Տիբեթի Նգարիի օկրուգի (Տիբեթի Ինքնավար Շրջան, Հարավարեւմտյան Չինաստան) Զանդա քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա հնագետները հայտնաբերել են հնադարյան դամբարաններ, որոնք ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունեն:
2030 թվականին համաշխարհային բարեկեցության մոտավորապես երկու երրորդը կվերահսկվի բնակչության 1 տոկոսի կողմից:
Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ մոտավորապես 16 միլիարդ դոլար են կորցրել մի խումբ ռուսաստանցիների, ընկերությունների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ օրերս Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով:
«168 Ժամի» աղբյուրների համաձայն՝ Եվրամիությունն առանձնապես դեմ չէ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելու հեռանկարին, քանի որ, ըստ Եվրամիության, խնդիրը ոչ թե անձերն են, այլ քաղաքականությունները:
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերլուծական հոդվածով անդրադարձել է Սիրիայում քրդական տարածքների շուրջ ստեղծված իրավիճակին և այդտեղ, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությանը։
Ավելի քան 137 հազար սիրիացիներ, որոնք մարտական գործողությունների պատճառով լքել են Աֆրինը, հումանիտար օգնության կարիք ունեն:
Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին ուղղված զգոնության կոչ է արել։
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն, որին մասնակցելու է նաև օպերային հայտնի երգիչ Էլի Բերբերյանը:
Չինաստանը Հարավչինական ծովի վիճելի կղզիների իր երկու ամրացված դիրքերում հատուկ սարքավորանք է տեղակայել, որը կարող է խանգարումներ ստեղծել կապի եւ ռադիոտեղորոշման համակարգերի համար:
Վերջին 10 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են երկու երկրների նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի փոխադարձ վստահության վրա հիմնված շփումների արդյունքում:
Հայաստանն իր օրինակով ցույց տվեց, որ գործնականում անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով, այլ ընդհակառակը՝ նման քաղաքականությունն օգտակար է տվյալ երկրի համար:
Ճապոնիայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարությանը՝ կառավարման նոր փուլին անցում կատարելու գործընթացներում:
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանն անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և հայ-բրիտանական հարաբերություններին:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը վստահ է, որ հայ-չինական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրի կառավարման նոր համակարգին անցում կատարելուց հետո ևս:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
IDEA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի գործունեության հետ մեծ հույսեր է կապում: Այդ մասին Ռուբեն Վարդանյանը նշել է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատմական է անվանել Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը և այն համարում է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից մեկը:
Իրանի գերագույն ղեկավարի օգնական Ալի Աքբար Վելայաթին ապրիլի 10-ին հայտարարել է, որ Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը, որը նա հասցրել է Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային:
Սերժ Սարգսյանը մեր իրականություն ներմուծեց նոր քաղաքական մշակույթ, որի հիմքում հարգանքն է մարդու նկատմամբ. քաղաքացին, անհատը, մեր հասարակության, իշխանության ընկալումներում ամրագրվեցին որպես կարևորագույն արժեքներ, որոնց արժանապատվությունը, իրավունքները անձեռնմխելի են։
«Վերջին երեք տարիներին Նախիջևանի ուղղությամբ ոչ միայն կրակոցներն են ավելացել, այլ նաև ձեռք բերված նոր տեխնիկան Ադրբեջանը կուտակում է Նախիջևանի առանձին բանակային ստորաբաժանումներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ Նախիջևանում արդեն 3 դիվիզիոն «Սմերչ» համակարգ կա։
«2016թ. ապրիլն էլ լայնամասշտաբ գործողություն չէր, լայնամասշտաբ գործողության սկիզբ էր, որը կարող էր զարգանալ, վերածվել լայնամասշտաբ գործողությունների։ Բայց որ Բաքվից հրաման գա՝ հարձակում ենք սկսում, մանավանդ, որ Երևանից նման հրաման լինի, ես չեմ սպասում»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասաց նա։
Ռուս զինվորականները Սիրիայի երկնքում արգելափակում են ամերիկյան որոշ անօդաչուների ազդանշանները՝ դժվարացնելով ԱՄՆ-ի ռազմական գործողությունները: