
ԿԺԴՀ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծումը. The Wall Street Journal

Փհենյանը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծմանը վերաբերող հարցերը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal ամերիկյան թերթը:
«ԱՄՆ-ը հավաստել է, որ Կիմ Չեն Ընը համաձայն է քննարկել Կորեական թերակղզու միջուկազերծումը»,- հրատարակությանն ասել է Միացյալ Նահանգների կառավարության մի պաշտոնյա: Թերթը չի ճշտում, թե երբ եւ ինչ ձեւով են ներկայացվել Փհենյանի այդ հավաստիացումները: Հրատարակությունը նշում է, որ երկու պետությունների պաշտոնատարները շփումներ են պահպանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: