
Չինաստանն արգելել է զանգվածային ոչնչացման զենքի համար նյութերի արտահանումը ԿԺԴՀ

Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջների կատարման շրջանակներում արգելել է ԿԺԴՀ այնպիսի նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք պատրաստելիս:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ասված է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության տարածած հայտարարության մեջ։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2575-րդ բանաձեւի կատարման շրջանակներում, «Արտաքին առեւտրի մասին օրենքի» 16-րդ եւ 18-րդ հոդվածներին համապատասխան՝ դադարեցնել ԿԺԴՀ կրկնակի նշանակության նյութերի եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք առնչություն ունեն զանգվածային ոչնչացման զենքի եւ դրա փոխադրման միջոցների հետ, ինչպես նաեւ սովորական սպառազինությունների համար կրկնակի նշանակության նյութերի արտահանումը»,- ասված է հրապարակված հայտարարության մեջ:
Արգելքն ուժի մեջ է մտնում հայտարարության հրապարակման օրը: Չինաստանի առեւտրական գերատեսչությունը հրապարակել է արտահանման համար արգելված բոլոր նյութերի եւ տեխնոլոգիաների մանրամասն ցանկը: