
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքին կոռուպցիայի եւ առանձնապես խոշոր չափերի կաշառակերության մեղադրանքներ են առաջադրվել:
Այդ մասին հայտնել է«Ռյոնհապ» լրատվական գործակալությունը: Այսպիսով՝ Լի Մյոն Բաքը դարձել է այդ երկրի չորրորդ նախագահը, որը դատարանի առաջ կկանգնի պետության ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինած Պակ Կըն Հեյից հետո, որը դատարանի կողմից 24 տարվա բանտարկության է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով: Լի Մյոն Բաքն իշխանության գլուխ է եղել 2008-ից մինչեւ 2013 թվականը եւ այժմ մեղադրվում է օրենքի խախտման 16 դեպքով:
Ներկայում Լի Մյոն Բաքը՝ երբեմնի հաջողակ գործարարը, նախնական կալանքի տակ է գտնվում: Մեղադրանքները ներառում են 10,4 մլն դոլարի կաշառքներ, այդ թվում՝ հարավկորեական հատուկ ծառայություններից, մեքենայություններ, խուսափում հարկերի վճարումից: Դատախազությունը նաեւ պլանավորում է հասնել Լի Մյոն Բաքի բանտային հաշիվների սառեցման, որը չի ընդունում մեղադրանքների մեծ մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: