Արմեն Սարգսյանը ժամանեց համալիր. քիչ հետո տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը

Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ժամանեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում, որն ընթանալու է մարզահամերգային համալիրում, տեղի է ունենալու ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարաողությունը:

Պատգամավորները և հատուկ նիստին հրավիրված հյուրերը ծափողջույններով դիմավորեցին Ա. Սարգսյանին: Հիշեցնենք, որ այսօր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Նշենք, որ ԱԺ հատուկ նիստին գրանցել է 105 պատգամավորներից 91-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30