
Արգենտինայում հինգ մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

Արգենտինայում հինգ մարդ է զոհվել ոչ մեծ ինքնաթիռի աղետի հետեւանքով: Այդ մասին հայտնել է այդ երկրի քաղաքացիական ավիացիայում պատահարների հետաքննության բյուրոն: «PA 34 Piper ինքնաթիռի աղետ… Կեմու Կեմուի եւ Պելեգրինիի միջեւ (Լա Պամպայի նահանգ) ընկած գյուղական տեղանքում:
Ինքնաթիռի կործանումից զոհվել է հինգ մարդ»,- նշել է բյուրոն Twitter-ի իր միկրոբլոգում: Ինքնաթիռը Մենդոսայի նահանգից ուղեւորվել էր Բուենոս Այրեսի նահանգ: Զոհվածների թվում են օդաչուն եւ չորս ուղեւորները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: