
Դանիայում պայթեցված աշտարակն ընկել է ոչ այն կողմը

Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել: Daily Mail հրատարակությունը ուշադրություն է դարձրել այն տեսանութի վրա, որտեղ կառույցն ընկնում է մերձակա գրադարանի վրա։
Սկզբում աշտարակն սկսել է ընկնել պլանավորված ուղղությամբ, որտեղ ինժեներները վաղօրոք մաքրել էին հրապարակը: Սակայն այնուհետեւ փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել գրադարանի վրա՝ քանդելով շենքի անկյունը: Կառույցի քանդելուն, որի բարձրությունը մոտավորապես 53 մետր էր, պատրաստվել էին շուրջ կես տարի: «Ես պարզապես չգիտեմ, թե ինչպես կարող էր այդ ամենը տեղի ունենալ բնավ ոչ այնպես»,- հայտարարել Է պայթեցման աշխատանքների կարգավար Քենեթ Վեգգեն:
Այդուամենայնիվ, նա կատարվածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, քանի որ մարդիկ վաղօրոք տարահանվել էին անվտանգ հեռավարության վրա: Քանդումը դիտում էին հարյուրավոր քաղաքացիներ։