Ճապոնիայում մարդիկ են տուժել երկրի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժերից
Ճապոնիայում առնվազն չորս մարդ է տուժել երկրի հարավարեւմուտքի Սիմանեի պրեֆեկտուրայում լույս ապրիլի 9-ի գիշերը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Ճապոնիայի ազգային օդերեւությաբաական վարչության տվյալներով՝ ամենաուժեղ ստորգետնյա ցնցման մագնիտուդը կազմել է 6,1: Դրա էպիկենտրոնը գտնվում էր Ճապոնական ծովի ափից ոչ հեռու, իսկ օջախը մոտավորապես 12 կմ խորության վրա էր: Դրանից հետո սեյսմոլոգները տարբեր մագնիտուդների եւս շուրջ 20 հետցնցում են գրանցել:
Տարերքի հարվածի հետեւանքով Սիմանեում առանց ջրամատակարաման է մնացել շուրջ 100 տուն, եւս 50-ը զրկվել են էլեկտրականությունից: Երկրաշարժերի հետեւանքները վերացնելու համար տարածաշրջան են ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի մարտիկներ:
Ինչպես նշում է Chugoku Electric Power էներգաընկերությունը, ստորգետնյա ցնցումներից հետո կանգնեցված «Սիմանե» ատոմային էլեկտրակայանում պատահարներ չեն գրանցվել: Վերջին անգամ Սիմանեում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել 18 տարի առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: