
ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուսը բախվել է էստակադի հենամեջին, տուժել է ավելի քան 40 մարդ

ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում դպրոցականների փոխադրող ավտոբուսը բախվել է էստակադի հենամեջին, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 40 մարդ: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ի երեկոյան Լոնգ Այլենդում:
Բախման հետեւանքով ավտոբուսի կտուրը պոկվել է: Ինչպես հայտնել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Դեւիդ Կանդելարիան, ընդամենը ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է 42 մարդ ավտոբուսում գտնվող 44 հոգուց: Նա հավելել է, որ տուժածներից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել:
ABC7 հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը դպրոցականներին վերցրել էր Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից՝ Եվրոպա կատարված ուղեւորությունից հետո: Ինչպես հայտնել են ոստիկանությունում, ավտոբուսի վարորդը ծանոթ չի եղել ավտոմայրուղիներում երթեւեկության տեղական առանձնահատկություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: