Հեռացող նախարարների թվում է նաև Արծվիկ Մինասյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ կառավարության հրաժարականից ու վարչապետի փոփոխությունից հետո որոշ նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:

Շրջանառվում են առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի անունները:

Մեզ հասած տեղեկություններով՝ գնացող նախարարների թվում է նաեւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս ամիսներին նրա պաշտոնավարումից դժգոհություններ կան, նա ոլորտին չի տիրապետում:

Նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է նորից վերադառնա Արամայիս Գրիգորյանը, թեեւ այդ պորտֆելը կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանն է պատկանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30