Բաժիններ՝

Թեհրանում խոստացել են պատասխանել Սիրիայի ավիաբազային Իսրայելի հասցրած հարվածին

Իրանի գերագույն ղեկավարի օգնական Ալի Աքբար Վելայաթին ապրիլի 10-ին հայտարարել է, որ Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը, որը նա հասցրել է Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային: Այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը: Նրա խոսքով՝ գրոհն «անպատասխան չի մնա»:

Նա նաեւ նշել է, որ ավիաբազային հասցված հարվածը «Իսրայելի հանցագործությունն է»: Վելայաթին այցով գտնվում է Սիրիայում, որտեղ պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում իսլամական միասնության գագաթնաժողովը: Պլանավորված են Իրանի գերագույն ղեկավարի օգնականի բանակցությունները սիրիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունները:

Նախօրյակին Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի ավիահարվածը Սիրիայի ավիաբազային, որի ընթացքում զոհվել է 14 մարդ: Ինչպես հայտնել է «Թասնիմ» գործակալությունը, զոհերի թվում կա Իրանի յոթ քաղաքացի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս