
Պատժամիջոցներից ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կորուստները կազմել են շուրջ 16 մլրդ դոլար. Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ մոտավորապես 16 միլիարդ դոլար են կորցրել մի խումբ ռուսաստանցիների, ընկերությունների եւ պաշտոնատար անձանց նկատմամբ օրերս Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս տվյալներն ապրիլի 9-ին ներկայացրել է Bloomberg գործակալությունը։
Bloomberg Billionaires Index (գործակալության ամենօրյա նորացվող վարկանիշը) ցանկի մեջ մտնող 27 ռուսաստանցիներից 26-ը վնասներ են կրել: Այսպես, «Նորնիկել» հանքամետաղագործական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինի կարողությունը նվազել է 2,25 միլիարդ դոլարով:
«Լուկօյլի» ղեկավար Վագիթ Ալեքփերովը կորցրել է 1,37 միլիարդ դոլար, իսկ «Ռենովայի» սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգը՝ 1,28 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է En+-ի եւ «Ռուսալի» սեփականատեր Օլեգ Դերիպասկան, որի վնասը կազմել է 905 միլիոն դոլար: