Չինաստանը ռազմական սարքավորում է տեղակայել վիճելի կղզիներում. WSJ
Չինաստանը Հարավչինական ծովի վիճելի կղզիների իր երկու ամրացված դիրքերում հատուկ սարքավորանք է տեղակայել, որը կարող է խանգարումներ ստեղծել կապի եւ ռադիոտեղորոշման համակարգերի համար: Այդ մասին գրել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորականներին:
«Չինաստանը խանգարումների ստղծման համար ռազմական սարքավորանք Է տեղակայել Սփրաթլի (Նանշա) արշիպելագում»,- մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի ներկայացուցչի խոսքը: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ խանգարումների ստեղծման համար նոր սարքավորանքը վերջին 90 օրվա ընթացքում ծավալվել է Միսչիֆ (Մեյցզի) եւ Ֆայերի Քրոս խութերի վրա: Չինաստանը եւ տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը եւ Ֆիլիպինները տարաձայնություններ ունեն ծովային սահմանների եւ Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում պատասխանատվության գոտիների շուրջը: ՉԺՀ-ն պնդում է, որ Ֆիլիպինները եւ Վիետնամը միտումնավոր օգտագործում են ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանի լարվածության Էսկալացման համար:
ԱՄՆ-ը հայտարարում է, որ ՉԺՀ-ն արհեստական կղզիներ է կառուցում, դրանք ռազմական օբյեկտներ է դարձնում եւ արհեստական ցամաքի հաշվին ընդլայնում իր տարածքային ջրերը: Չինաստանը ժխտում է ԱՄՆ-ի մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: