Սաուդյան Արաբիան առաջին անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնին
Սաուդյան Արաբիան առաջին անգամ Կաննի կինոփառատոնին կներկայացնի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր: Այդ մասին հայտնել է Parisien թերթը: «Մենք շատ երջանիկ ենք, որ այսօր տիկին նախարար Ֆրանսուազա Նիսենի (Ֆրանսիայի մշակույթի նախարար) հետ առաջին անգամ պայմանավորվածություն ձեռք բերեցինք Կաննի կինոփառատոնին պաշտոնական մասնակցության վերաբերյալ»,-ասել է Սաուդյա Արաբիայի մշակույթի նախարար Ավադ բեն Սալեհ ալ Ավադը:
Ֆրանսիայի եւ Սաուդյա Արաբիայի մշակույթի նախարարների հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի՝ Ֆրանսիա այցի շրջանակներում: Ճշտվում է, որ Կանի կինոփառատոնում Սաուդյա Արաբիան կներկայացնի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր:
Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2018 թվականի մայիսի 8-ից մինչեւ 19-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: