Կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն տարեվերջին. «Ժողովուրդ»

«Թեեւ իշխող ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ չի որոշել, սակայն այլեւս որեւէ կասկած չկա՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Միաժամանակ, «Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ, ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել:

Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին:

Մեր աղբյուրները պնդում են, որ միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարող է չշարունակել հետագա պաշտոնավարումը. նա տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հրաժարականը ետ վերցրեց: Չնայած հավանական է, որ նա որոշի «դիմանալ» մինչեւ տարեվերջ եւ այդ ժամանակ ազատ արձակվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս