Ճապոնիայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին կառավարման նոր փուլում

Ճապոնիայի կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարությանը՝ կառավարման նոր փուլին անցում կատարելու գործընթացներում: Այդ մասին ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո հայտարարել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: «Սա շատ կարևոր արարողություն է հայ հասարակության համար և գերազանց ժամանակ Հայաստանի կառավարության համար՝ կյանքի զարգացման ուղղությամբ նոր հիմք դնելու հարցում: Ճապոնիայի դեսպանությունը և կառավարությունը ևս իր աջակցությունն են հայտնում ՀՀ կառավարությանը՝ կառավարման նոր փուլում»,- ասել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30