Աֆրինը լքած ավելի քան 137 հազար սիրիացիներ հումանիտար օգնության կարիք ունեն. ՄԱԿ
Ավելի քան 137 հազար սիրիացիներ, որոնք մարտական գործողությունների պատճառով լքել են Աֆրինը, հումանիտար օգնության կարիք ունեն: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:
ՓԳԳԿՎ-ն «անհանգստացած է՝ պատասխանատու լինելով Աֆրինի տարածաշրջանից այն ավելի քան 137 հազար սիրիացիների հումանիտար կարիքների համար, որոնք վերաբնակներ են դարձել», ասել է նա: Նրանց մեծամասնությունը գտնվում է Թել-Ռիֆաթ քաղաքում, ինչպես նաեւ Նուբելում, Էզ-Զահրայում եւ այդ գյուղերում: Նրանք ապրում են ձեռքի տակ եղած նյութից պատրաստված կացարաններում, կիսակառույց եւ ավերված շենքերում, մզկիթներում, պահեստներում եւ բաց երկնքի տակ: Շուրջ 3,5 հազարն ապաստան է գտել Հալեպից հյուսիս ընկած Ֆաֆին վրանային ավանում:
Մախեչիչի խոսքով՝ «Աֆրինից բնակչության շարժը նվազում է, առանձին մարդիկ վերադառնում են»: Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է դարձրել այն ծանր իրադրության վրա, որում հայտնվել են տասնյակ հազարավոր վերաբնակներ Արեւելյան Ղութայից: Նրա խոսքով՝ Դամասկոսի շրջանի ութ կոլեկտիվ կենտրոններում այժմ տեղաբաշխված է 45 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: