Բաժիններ՝

Թուրքիայում կարող են պատճենել ձեր հեռախոսների և համակարգիչների ինֆորմացիան

Հոլանդիայի արտգործնախարարությունը Թուրքիա, Ռուսաստան, Իրան և Չինաստան մեկնող իր քաղաքացիներին ուղղված զգոնության կոչ է արել։

ԱԳՆ հայտարարության համաձայն՝ նշված երկրներ մուտք գործելիս քաղաքացիների մոտ եղած հեռախոսների և համակարգիչների ողջ ինֆորմացիան կարող է կրկնօրինակվել և փոխանցվել երրորդ անձանց: Այդ իսկ պատճառով քաղաքացիներին կոչ է արվել իրենց հեռախոսներում և համակարգիչներում կարևոր, գաղտնի տվյալներ ու տեղեկություններ չպահել, այդ երկրներ մուտք գործելիս նախապես ջնջել դրանց ողջ պարունակությունը։

«Ցավալի է, բայց նման լրտեսության վտանգն առկա է ոչ միայն Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի, այլև ՆԱՏՕ-ի մեր գործընկեր Թուրքիայի դեպքում»,- նշել է Հոլանդիայի կառավարության ներկայացուցիչներից մեկը։

Աղբյուրի համաձայն՝ Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում և Թուրքիայում «խելացի» հեռախոսներն ու համակարգիչները հեռակա վերահսկվում են, անգամ պատճենահանվում են դրանցում եղած տեղեկությունները։ Այդ պատճառով Հոլանդիան պատրաստվում է նշյալ երկրներ մեկնող պաշտոնյաներին անվտանգության բարձր մակարդակով հեռախոսներ տրամադրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30