ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց էլեկտրաթներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո: Սեպտեմբերի 11-ից վերականգնվել է էլեկտրաԷներգիայի մատակարարումը երեք միլիոն սպառողներ: Այս մասին հայտնել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում:
Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը եւ առանց որեւէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից:
Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Թվում էր, թե ընդդիմությունը պետք է փչացներ Կարեն Կարապետյանի եւ կառավարության տարեդարձը, որը համընկել էր հարցուպատասխանի օրվա հետ։
Փոխելուց հետո էլ արձանը տեղում երկար չի մնացել, այն հեռացրել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, իսկ տեղում տեղադրել են ցուցանակ՝ վրան գրված. «Հուլիսի 15-ը չենք մոռացել, չենք մոռանա»: Ինչպես նշվում է, հեռացվել է միայն Էրդողանի արձանը, իսկ տանկը դեռ տեղում է:
Դաշնակցականները մի հարցում, այնուամենայնիվ, անգերազանցելի են. կարող են իրենց բոլոր պարտությունները ներկայացնել որպես պատմական, փառահեղ հաղթանակ ու հպարտանալ դրանցով: ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկու օր է՝ փորձում է համոզել, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ:
Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը:
Չժան Իվեն անունով հրաշամանուկ աղջիկը տասը տարեկան հասակում ընդունվել է Չինաստանի Հենանի նահանգի Շանցյու քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտ: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը:
«Շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵԱՏՄ և կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵԱՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:
Հնդկաստանի անտառային գերատեսչության աշխատակիցները տասներկու սատկած կապիկներ են հայտնաբերել անտառի բացատում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջոցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը։
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ Ռուսաստանը թուրքական լոլիկի մատակարարումներ կարող է թույլ տալ ձմռանից ոչ շուտ։
Կան նաև մի քանի բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաներ, որոնք օգտվել են այդ ֆոնդերից: Մի ադրբեջանական ընկերություն՝ Baktelekom MMC, ավելի քան 1.4 միլիարդ դոլար է փոխանցել օֆշորային բանկային հաշիվներին:
Հայաստանի և Վրաստանի համար, ըստ պատգամավորի, շարունակում են ակտիվ քննարկման առարկա մնալ տարանցիկ փոխադրումները, ինչպես նաև Լարսին այլընտրանքային ճանապարհի փնտրտուքները:
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, թե ժամանակն է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հեռանա քաղաքականությունից:
Վ. Սարգսյանի խոսքով՝ որևէ արտառոց բան այստեղ չկա: Նա կարծում է՝ այս աղմուկի ծավալի պատճառներից մեկը եղել է նաև ՊՆ-ի արագ չարձագանքելը լուրին: Նա ասաց, որ իրենց մամուլի քարտուղարը լիարժեք չի պատասխանել հարցին, որի համար ինքը նրան արել է դիտողություն:
«Սահմանդրությունը փոխում են՝ իրականացնելու երրորդ ժամկետ գնալու համար։ Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներում էներգակիրների գներին, ապա ես նայել եմ՝ բոլոր երկրներում մեզ մոտ էժան է։ Ամենաթանկը օգտագործում է Հայաստանը թե՛ էլեկտրաէներգիան, թե՛ գազը»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկել է եվրոն մտցնել Եվրամիության ամբողջ տարածքում։
«Թե ինչպե՞ս է հաջողվում Բաքվի, Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի վարչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն քաղբանտարկյալները Ադրբեջանում և նրանք, ովքեր հետապնդումներից փախչելով՝ գտնվում են այսօր արտասահմանում»:
«Ես նման բա՞ն եմ ասել, որ այլ շուկաներում չունենք հետաքրքրություն, ավելին, ես ասում եմ՝ ԵՄ-ի շուկաներ մեր արտահանման աճի տոկոսն ավելի մեծ է, քան ԵԱՏՄ, դա նշանակո՞ւմ է, որ մենք այդ շուկան կորցրել ենք: Մենք պատրաստ ենք մյուս շաբաթ նստել և ձեզ հետ քննարկել այդ հարցը, եթե ունեք փաստարկներ»:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա հսկողության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ թե միայն նրանք, որոնք պաշտոնապես մտնում են ինքնավարության կազմի մեջ:
«Չեմ կարող պատասխանել, թե շրջափակման դեպքում պաշարները բավարար կլինե՞ն, թե՞ ոչ, բայց, իհարկե, հաշվի առնելով ձեր պատգամավորական կարգավիճակը՝ առանձին կպատասխանեմ այդ հարցին»։
Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ է արել հարգել երկրի Սահմանադրությունը՝ կապված Կատալոնիայի իշխանությունների՝ հոկտեմբերի 1-ին «անկախության հանրաքվե» անցկացնելու պլանների հետ։
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերը բանտում այցելել են Ստամբուլում ձերբակալված, ապա կալանավորված մի խումբ իրավապաշտպանների: Նրանց շարքում են միջազգային հեղինակավոր Amnesty International կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչն ու այլ գործիչներ:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին. «Ըստ Ձեզ՝ Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, Դուք գո՞հ եք արդյունքերից, թե՞ ոչ»
«Պարոն Մարուքյան, ես այդպես չեմ պատասխանել: Ես ասել եմ՝ մենք ունենք օրակարգ մեր արևմտյան երկրների գործընկերների հետ: Օրակարգ չունենք՝ այց կատարելու: Ձեր տեքստի մեջ կա մի քննադատություն, մի կողմնակալ վերաբերմունք, որի էությունը չեմ հասկանում»:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 25 մլն ֆունտ ստեռլինգ (33 մլն դոլար) կհատկացնի Կարիբյան տարածաշրջանի բրիտանական այն շրջաններին, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Լիբիայի ազգային բանակը՝ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսը եւ հույս ունի առանց մարտի գրավելու Տրիպոլին:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արևելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: