Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլրահման բեն Ջասիմ Ալ Թանին Al-Araby Al-Jadeed-ին տված հարցազրույցում լավատեսություն է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «վերջ կդնեն» մերձավորարևելյան ճգնաժամին: Ամերիկա-իրանական ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի տարածաշրջանի երկրների և ամբողջ աշխարհի շահերը, հայտարարել է շեյխ Մուհամմեդը:

«Մենք հետևում ենք իրավիճակին, հաղորդակցվում ենք բոլոր կողմերի հետ և կարծում ենք, որ, չնայած թե՛ Թեհրանի, թե՛ Վաշինգտոնի դիրքորոշումների տարբերություններին, դիվանագիտական լուծում գտնելու մեծ հավանականություն կա,- ասել է նա:- Մեզ ոգևորում է այն, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղերձների փոխանակման մեջ դրական առաջընթաց է նկատվում, և կան դրա նշանները»:

Սակայն, հավելել է Կատարի վարչապետը, «մենք դրա մասին խոսում ենք զգուշավորությամբ»։