Ընտրակաշառքի համար պայմանական դատապարտում չի կիրառվում. Վարդապետյան

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում։  

«Բոլոր նրանք, ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք»,– ասել է նա և հավելել, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը, և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և կրկին հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս արարքների համար պայմանական դատապարտում չի կիրառվում: Սա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031