Հայտնի է, թե ինչ պայմաններ է Մոուրինիոն առաջ քաշել «Ռեալի» նախագահի հետ բանակցություններում
Sport.es թերթը բացահայտել է հինգ պայման, որոնք «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ներկայացրել է «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցությունների ժամանակ, որտեղ քննարկվել է պորտուգալացի մասնագետի հնարավոր վերադարձը ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինիոն պահանջել է երկամյա պայմանագիր, ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսի հեռացում, գլխավոր մարզչի աշխատանքին ակումբի ղեկավարության միջամտության բացառում, ինչպես նաև բժշկական շտաբի աշխատանքի վերափոխում և մամուլի քարտուղարի հաստիքի ներդրում։ Մարզիչը չի ցանկանում մասնակցել մամուլի ասուլիսներին, քանի որ «Ռեալում» իր նախորդ աշխատանքի ընթացքում դա բազմաթիվ սկանդալների պատճառ է դարձել։
Մոուրինիոն գլխավորել է «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին։ Մադրիդյան ակումբի հետ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։



