Արթուր Պողոսյանը միացել է ՔՊ-ի քարոզին՝ հակառակորդի կողմից 2025թ. սպանության դեպքեր չեն արձանագրվել

ՀՀ զինված ուժերում 2025թ․ արձանագրվել, ընդհանուր առմամբ, 26 մահվան դեպք։ Այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«2025թ․ ընթացքում զինծառայողների կամ նրանց մասնակցությամբ կատարված, ինչպես նաև զորամասի տարածքում տեղի ունեցած մահվան 26 դեպքով նախաձեռնվել է 26 քրեական վարույթ 27 անձի նկատմամբ, որոնցից 16-ը` զինծառայող, 2-ը` աշխարհազորային, 8-ը` քաղաքացիական անձ, մեկը՝ անհայտ»,- նշեց Պողոսյանը։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ 2024թ․-ին արձանագրվել էր 35 դեպք (եղել է 40 մահացած անձ, խմբ․), ուստի այստեղ ՔԿ նախագահը ցուցանիշի բարելավում է տեսնում։

Նա հավելեց, որ անցյալ տարի ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել, մինչդեռ 2024թ․-ին 5 դեպք էր արձանագրվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031