Ռուսական զորքերի խմբավորումները մայիսի 8-ից 10-ը կդադարեցնեն ռազմական գործողությունները. ՌԴ պաշտպանության նախարարություն
Եթե Ուկրաինայի զինված ուժերը խախտեն հրադադարը ռազմաճակատում կամ փորձեն հարվածել բնակեցված տարածքներին և օբյեկտներին, Ռուսաստանը համապատասխան արձագանք կտա, հայտարարել է նախարարությունը։ Նախարարությունից կրկնել են` Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված կհասցնի Կիևի կենտրոնին, եթե Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու որևէ փորձ լինի։
«Մենք կրկին զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին քաղաքը անհապաղ լքելու անհրաժեշտության մասին».- նշվել է հայտարարության մեջ:



